ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.07.2020 | 00:02

Այս ա­մե­նը բարձ­րյալ Աստ­ծու ուխ­տի Գիրքն է և Օ­րեն­քը, որ մեզ պատ­վի­րեց Մով­սե­սը իբրև Հա­կո­բի ժո­ղո­վուրդ­նե­րի ժա­ռան­գու­թյուն։ Նա ի­մաս­տու­թյու­նը հե­ղում է Փի­սոն գե­տի նման և ինչ­պես Տիգ­րի­սը` նո­րա­հաս բեր­քի օ­րե­րին։ Նա գի­տու­թյու­նը լց­նում է Եփ­րա­տի նման և ինչ­պես Հոր­դա­նա­նը` հն­ձի օ­րե­րին։ Նա խրա­տը սփ­ռում է իբրև լույս և տա­րա­ծում ինչ­պես Գե­հո­նը` բեր­քա­հա­վա­քի օ­րե­րին։ Նրան չհասց­րեց ճա­նա­չել ա­ռա­ջին մար­դը, նրան չքն­նեց վեր­ջի­նը ևս, քան­զի նրա խո­համ­տու­թյու­նը ծո­վից ան­հուն է, և նրա խոր­հուր­դը խոր է մեծ ան­դունդ­նե­րից ա­վե­լի։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 24. 32-39

Դիտվել է՝ 4687

Մեկնաբանություններ